Մահմուդ Ահմադինեժադը կկանչվի ԻԻՀ Մեջլիս բացատրություններ տալու համար

Մահմուդ Ահմադինեժադը կկանչվի ԻԻՀ Մեջլիս բացատրություններ տալու համար

PanARMENIAN.Net - Իրանի Մեջլիսի քննարկմանը հերթական անգամ հանձնվել է հարցերի ցուցակ, որոնց պետք է պատասխանի երկրի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը: Հաջորդ շաբաթ Ահմադինեժադի ներկայությամբ այդ հարցով կկայանան լսումներ, հաղորդում է MehrNews-ը: Նշվում է, որ 3-շաբաթյա արձակուրդներից հետո 9-րդ գումարման Մեջլիսում ընտրություններ անցկացնելու հետ կապված կիրակի, երեքշաբի և չորեքշաբթի օրերին կկայանան Մեջլիսի նիստերը:

Նախագահին կանչելու հարցը հաստատված է որպես կարևորագույն հարց ԻԻՀ Մեջլիսի օրակարգում, որը նրանից պահանջելու է հաշվետվություն ներկայացնել Թեհրանի դեմ ուժեղացող միջազգային ճնշման պայմաններում կառավարության հակաճգնաժամային քայլերի մասին:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---