Մարտի 2-ին մեկնարկում է Գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի «Կերպարվեստ» ծրագիրը29 փետրվարի 2012 - 19:04 AMT PanARMENIAN.Net - Մարտի 2-ին Հայաստանում Ռուսհամագործակցության ներկայացուցչության Գիտության և մշակույթի ռուսական կենտրոնում տեղի է ունենալու կերպարվեստի ստուդիայի բացումը: Ստուդիայում սովորելու են հինգ և ավելի տարեկան երեխաներ, դպրոցականներ, ինչպես նաև`ԲՈւՀ-երի ուսանողներ: «Կերպարվեստ» ծրագիրը ներառում է գեղանկարչություն, գրաֆիկա, քանդակագործություն, դեկորատիվ արվեստ, դիզայն: Կերպարվեստի բոլոր տեսակներն ուսումնասիրվում են երաժշտության, թատրոնի և կինոարվեստի հետ փոխկապակցված: Պարապմունքներն ուղեկցվելու են ռուսական, հայկական, համաշխարհային կերպարվեստի մասին զրույցներով, ինչպես նաև անցյալի և ներկայի մեծ ստեղծագործողների մասին պատմություններով: «Կերպարվեստ» դասընթացը վարելու է նկարիչ, ճարտարապետ-դիզայներ Դարյա Բոչովսկայան (Ռուսաստան): Կերպարվեստի ստուդիայի աշխատանքների կազմակերպման գաղափարը ծնվել է Գիտության և մշակույթի ռուսական կենտրոնում անցած հոկտեմբերի 28-ին երիտասարդ ռուս ճարտարապետ-դիզայներ Դարյա Բոչովսկայայի «Անուրջներ» խորագիրը կրող վիտրաժների ցուցադրությունից հետո, որն անցավ մեծ հաջողությամբ: ![]() ![]() Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |