Դիրիոզը շնորհակալ է ՆԱՏՕ-ի խաղաղապահական առաքելություններին ՀՀ ԶՈՒ մասնակցության համար![]() 29 փետրվարի 2012 - 19:31 AMT PanARMENIAN.Net - Փետրվարի 29-ին Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Զոհրաբ Մնացականյանն ընդունեց Պաշտպանական քաղաքականության և պլանավորման հարցերով ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի տեղակալ, դեսպան Հուսեյին Դիրիոզին: Ինչպես հաղորդում է Հայաստանի ԱԳՆ մամլո ծառայությունը, հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձան Հայաստանի և Հյուսիսատլանտյան դաշինքի միջև համագործակցությանն առնչվող հարցերին: Երկուստեք դրական գնահատվեցին կողմերի գործընկերային հարաբերությունները` Հայաստան-ՆԱՏՕ Անհատական Գործընկերության Գործողությունների Ծրագրի շրջանակներում և կարևորվեց 2011թ. նոյեմբերին հաստատված ԱԳԳԾ նոր փուլի իրագործումը: Դեսպան Դիրիոզը Դաշինքի անունից երախտագիտություն հայտնեց Աֆղանստանում անվտանգության աջակցության միջազգային ուժերին հայկական զորախմբի բարձր մասնագիտական որակով մասնակցության հետ կապված: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |