ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ԱՄԵՐԻԿՅԱՆ ՌԱԶՄԱԿԱՅԱՆՆԵՐԻ ՏԵՂԱԿԱՅՄԱՆ ՀԱՐՑԸ ԴՐՎԱԾ ՉԷ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ, ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎԸ 2 փետրվարի 2004 - 17:29 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է, որ երկրի տարածքում ՆԱՏՕ-ի եւ ԱՄՆ ռազմակայանների տեղակայման հարցը դրված չէ օրակարգում: «Ես չէի ցանկանա մեկնաբանել այն հարցերը, որոնք դրված չեն օրակարգում` ներառյալ ինչ-որ ռազմակայանների վերաբերյալ հարցերը: Այդ թեման պարբերաբար արծարծվում է, թեեւ նման բանակցություններ չեն տարվում»,- հայտարարել է Ադրբեջանի առաջնորդը` պատասխանելով «Ռոսսիյա» հեռուստաալիքի այն հարցին, թե կստեղծվեն արդյոք ամերիկյան ռազմակայաններ Ադրբեջանի տարածքում: Այդ առնչությամբ Ի.Ալիեւը ընդգծել է. «Մեծ տերություններն ունեն իրենց շահերը, սակայն տվյալ դեպքում Ադրբեջանում առաջին տեղում է մեր պետության շահերը»:Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |