ԵՄ-ն ծրագրում է 130 մլն եվրոյով ավելացնել «Արևելյան գործընկերության» անդամ երկրների ֆինանսավորումը

ԵՄ-ն ծրագրում է 130 մլն եվրոյով ավելացնել «Արևելյան գործընկերության» անդամ երկրների ֆինանսավորումը

PanARMENIAN.Net - Ճգնաժամը ԵՄ-ում չի անդրադառնա գործընկեր երկրների հետ ծրագրերի և նախագծերի ֆինանսավորման վրա: Այդ մասին հայտնել է ընդլայնման և Եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով եվրահանձնակատար Շտեֆան Ֆյուլեն:

Եվրահանձնակատարը հայտնել է, որ Եվրամիությունը ոչ միայն չի կրճատի, այլև ծրագրում է 130 մլն եվրոյով ավելացնել «Արևելյան գործընկերության» անդամ երկրների ֆինանսավորումը 2012-2013 թվականներին:

«Արևելյան գործընկերություն» նախագիծը, որը ստեղծվել է Եվրոպական միության կողմից, ներկայացվել է Լեհաստանի ԱԳՆ ղեկավարի կողմից Շվեդիայի մասնակցությամբ 2008-ին ընդհանուր հարցերի և արտաքին կապերի վերաբերյալ ԵՄ խորհրդում: «Արևելյան գործընկերության» գլխավոր նպատակը 6 հետխորհրդային երկրների` Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Մոլդովայի, Ուկրաինայի և Բելառուսի մերձեցումն է ԵՄ հետ:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---