ՄԻՆՉԵՎ ՏԱՐԵՎԵՐՋ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿՈՒՆԵՆԱ ՆՈՐ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ 2 փետրվարի 2004 - 18:14 AMT PanARMENIAN.Net - Մինչեւ տարեվերջ Հայաստանում կմշակվի նոր Ընտրական օրենսգիրք: Այդ մասին այսօր լրագրողներին է հայտարարել ՀՀ Ազգային Ժողովի (ԱԺ) նախագահ Արթուր Բաղդասարյանը: Նրա խոսքերով, այդ նպատակով ԱԺ-ում կստեղծվի Ընտրական օրենսգրքում ուղղումների նախապատրաստման հատուկ աշխատանքային խումբ: Եվրաինտեգրման խորհրդարանական հանձնաժողովի շրջանակներում պատգամավորները կքննարկեն նաեւ սահմանադրական բարեփոխումների փաթեթը: Խոսնակը չի բացառել նաեւ վերափոխումների հնարավորությունը երկրի դատա-իրավական համակարգում, մասնավորապես, ուղղումներ են սպասվում ոստիկանության եւ դատախազության մասին օրենքներում:Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |