ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԳԾՈՎ ԵԽԽՎ ԶԵԿՈՒՑՈՂԸ ՀԱՅԱՍՏԱՆ ԿԺԱՄԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ ՎԵՐՋԻՆ 2 փետրվարի 2004 - 18:57 AMT PanARMENIAN.Net - Փետրվարի 23-ին Հայաստան կժամանի ղարաբաղյան հակամարտության գծով Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) զեկուցող Թերի Դեւիսը: Ինչպես այսօր լրագրողներին է հայտարարել ՀՀ խորհրդարանի փոխխոսնակ, ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Տիգրան Թորոսյանը, Երեւան կատարած այցելությունից հետո զեկուցողը կայցելի Ստեփանակերտ, իսկ հետո` Բաքու: Այցերի արդյունքում Թ.Դեւիսը զեկույց կնախապատրաստի, որը կքննարկվի ԵԽԽՎ հատուկ նիստում` նվիրված Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին: Նշենք, որ Թ.Դեվիսի այս թվով երկրորդ այցը տարածաշրջան բազմիցս հետաձգվել էր:Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |