ԱՄՆ-ն շարունակում է համոզել Իսրայելին չհարձակվել Իրանի վրա

ԱՄՆ-ն շարունակում է համոզել Իսրայելին չհարձակվել Իրանի վրա

PanARMENIAN.Net - Օբամայի վարչակազմը չի դադարեցնում Իրանի միջուկային օբյեկտներին հրթիռառումբային հարվածներ հասցնելուց Իսրայելին հետ համոզելու փորձերը: Այսօր ԱՄՆ պաշտպանության նախարար Լեոն Պանետտան և ԱՄՆ ԶՈՒ Շտաբերի պետերի կոմիտեի նախագահ, գեներալ Մարտին Դեմփսին փակ դռների ետևում Իսրայելի պաշտպանության նախարար Էհուդ Բարաքի հետ քննարկել են այդ հարցը Պենտագոնում, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

Պենտագոնի մամլո քարտուղար Ջորջ Լիթլը միայն հաղորդել է լրագրողներին, որ «նման հանդիպումներն ԱՄՆ-ին թույլ են տալիս Իսրայելի հետ ավելի սերտ համակարգել իրենց քաղաքականությունը անվտանգությանն առնչվող հարցերում»:

Վաշինգտոնը չի թաքցնում, որ իրեն խիստ մտահոգում են հաղորդագրություններն այն մասին, որ Իսրայելը Իրանի դեմ ռազմական ակցիայի է պատրաստվում, որպեսզի թույլ չտա այնտեղ միջուկային զենքի հայտնվելը: Պանետտայի մոտ, ինչպես վերջերս հաղորդել է Washington Post թերթը, համոզմունք է ձևավորվել, որ իսրայելյան հարձակման «հավանականությունը մեծ է ապրիլին, մայիսին կամ հունիսին»:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---