ԱՄՆ ՌՕՈՒ պատրաստ է հարված հասցնել Իրանի միջուկային օբյեկտներին![]() 1 մարտի 2012 - 09:55 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ ռազմաօդային ուժերը պատրաստ են հարված հասցնել Իրանի միջուկային օբյեկտներին, եթե Թեհրանի միջուկային շահերը սանձելու դիվանագիտական ջանքերը ապարդյուն լինեն: Այդ մասին այսօր լրագրողներին է հայտնել ՌՕՈՒ շտաբի պետ, գեներալ Նորտոն Շվարցը, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: Նրա խոսքով` Պենտագոնը բավականաչափ հզոր ավիառումբեր ունի, որոնք ընդունակ են ավիրել ստորգետնյա ապաստարաններն ու մյուս ամրացված օբյեկտները, և «նման զինամթերքի արդիականացման աշխատանքները շարունակվում են»: «Մենք ունենք մարտական կիրառության այդպիսի միջոցներ, և ես ձեզ չէի ցանկանա հայտնվել այնտեղ (Իրանում), երբ մենք գործի դնենք այդ միջոցները»,- ասել է գեներալը: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |