Հայաստանի ֆուտբոլի հավաքականը տոնեց 2012-ի առաջին հաղթանակը![]() 1 մարտի 2012 - 10:23 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ազգային հավաքականը փետրվարի 29-ին Կիպրոսի Լիմասոլ քաղաքում ընկերական հանդիպում անցկացրեց Կանադայի ընտրանու հետ: Հայ ֆուտբոլիստները հիանալի հանդիպում անցկացրին և կարողացան հաղթանակ տանել: Չնայած առաջինը հաշվի մեջ առաջ անցան կանադացիները, և գոլի հեղինակ դարձավ Քևին Մաքկենան, bայց 23-րդ րոպեին Մարկոս Պիզելլին հեռահար գեղեցիկ հարվածով նախ հավասարեցրեց հաշիվը, ապա խփեց Հայաստանի երկրորդ գնդակը` դառնալով դուբլի հեղինակ: Խաղավարտին 11-մետրանոցը հաջող իրացրեց հավաքականի նորեկ, ամստերդամի “Այաքսի” կիսապաշտպան Արազ Օզբիլիսը, և խաղն ավարտվեց 3:1 հաշվով: Մեկ օր առաջ Հայաստանի հավաքականը 0:2 հաշվով զիջել էր սերբերին: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |