ԷՆԵՐԳԱՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ՎՐԱՍՏԱՆ ԱՃԵԼ ԵՆ ԳՐԵԹԵ ԵՐԵՔ ԱՆԳԱՄ

PanARMENIAN.Net - Փետրվարի 1-ից Միջազգային էներգետիկ կորպորացիան (ՄԷԿ) գրեթե երեք անգամ ավելացրել է էլեկտրաէներգիայի մատակարարումը Հայաստանից Վրաստան: Այդ մասին «Արմինֆո» գործակալությանն է հաղորդել ՄԷԿ-ի մամլո ծառայության ղեկավար Միխաիլ Բալայանը: Նրա խոսքերով, մատակարարումների ծավալները հասցվել են մինչեւ 3 մլն կվտ/ժ` 150 մեգավատտ առավելագույն կարողությամբ նախկին 60 մեգավատտի փոխարեն: Գործակալության տվյալներով, առաքումները դեռեւս իրականացվում են նախկին գնով` 2,54 ցենտ 1 կվտ/ժ դիմաց: Նշենք, որ ՄԷԿ-ը ընդգրկված է ՌԱՕ «ԵԷՍ Ռոսսիի» հոլդինգի կառույցում:
 Ուշագրավ
---