Երևանում մեկնարկել է Twinning ծրագրի հայտերի ներկայացման հերթական փուլը

Երևանում մեկնարկել է Twinning ծրագրի հայտերի ներկայացման հերթական փուլը

PanARMENIAN.Net - Մարտի 1-ին Երևանում մեկնարկել է Twinning ծրագրի հայտերի ներկայացման հերթական փուլը` Հայաստան-ԵՄ համագործակցության շրջանակներում: «Այսօրվա միջոցառման նպատակն է այս ծրագրի շրջանակներում պատասխանատուներին տեղեկացնել այն մասին, թե ինչպես է ընթանալու այդ գործընթացը, և սկսել հայտերի նախապատրաստում` դրանց քննարկման և շրջանառության մեջ դնելու համար»,-ասել է ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Գարեգին Մելքոնյանը: Միջոցառմանը մասնակցելու համար հրավիրվել են պետկառույցի ներկայացուցիչներ, ովքեր հանդիսանում են տվյալ ծրագրի պաշտոնական շահառուներ:

Փոխնախարարը հայտնել է, որ որպես համագործակցության գործիք` Twinning-ը ֆինանսավորվում է ԵՄ կողմից:

Ըստ նրա, եվրոպացի փորձագետը պրակտիկ աջակցություն է ցուցաբերում տեղում` գերատեսչության տեղեկացվածությամբ և եվրոպական օրենսդրությանը համապատասխան: Մելքոնյանը նաև հավելել է, որ համագործակցության այլ գործիքների հետ համեմատած` այս մեկն ավելի երկարաժամկետ և փուլային է:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---