ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ԳԾՈՎ ԵԱՀԿ ՆԱԽԱԳԱՀԻ ՀԱՏՈՒԿ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉԸ ԺԱՄԱՆԵԼ Է ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

PanARMENIAN.Net - Փետրվարի 4-ին Երեւան կժամանի Լեռնային Ղարաբաղի հարցով ԵԱՀԿ նախագահի հատուկ ներկայացուցիչ, Շվեդիայի խորհրդարանի պատգամավոր Գորան Լենմարքերը: Նրա խոսքերով, իր այցի նպատակն է առավել լիարժեք ուսումնասիրել ղարաբաղյան հակամարտությունը, կոնկրետ փաստեր հավաքել դրա պատճառների եւ վիճակի վերաբերյալ: Գ.Լենմարքերը Երեւան կժամանի Բաքվից, որտեղ այսօր հանդիպել է Ադրբեջանի խորհրդարանի նախագահ Մուրթուզ Ալեսքերովի հետ, հաղորդում է ՌԻԱ «Նովոստի» գործակալությունը:
 Ուշագրավ
---