ՀԱՅԱՍՏԱՆԻ ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ՈՒԺԵՐԸ ՓՈՐՁՈՒՄ ԵՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՍԿԻԶԲ ԴՆԵԼ

PanARMENIAN.Net - Նախկին իշխող կուսակցությունը` «Հայոց համազգային շարժումը» (ՀՀՇ), «հանուն ներկայիս ապօրինի իշխանությունների հեռացման եւ Հայաստանում օրինական ղեկավարության հաստատման պատրաստ է սերտորեն համագործակցել «Հանրապետություն» կուսակցության հետ»: Ինչպես տեղեկացնում է «Մեդիամքս» գործակալությունը, նման հայտարարությամբ այսօր հանդես է եկել ՀՀՇ վարչության նախագահ Արարատ Զուրաբյանը: Նշենք, որ ժամանակին «Հանրապետություն» կուսակցությունը երկրի բոլոր ընդդիմադիր ուժերին առաջարկել էր համագործակցության մասին փաստաթուղթ ստորագրել: Սակայն այդ նախաձեռնությունը չպսակվեց հաջողությամբ, իսկ որոշ ընդդիմադիր ուժեր հայտարարեցին ՀՀՇ-ի հետ իրենց համագործակցության անընդունելիության մասին:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---