Ուկրաինան թողարկել է 2012թ Եվրոպայի առաջնության եզրափակիչ մրցաշարին նվիրված հուշադրամ

Ուկրաինան թողարկել է 2012թ Եվրոպայի առաջնության եզրափակիչ մրցաշարին նվիրված հուշադրամ

PanARMENIAN.Net - Ուկրաինայի Ազգային բանկը շրջանառության մեջ է դրել հուշադրամ` նվիրված ֆուտբոլի Եվրոպայի առաջնության եզրափակիչ մրցաշարին, որն անցկացվելու է Ուկրաինայում և Լեհաստանում: Դրանց ընդհանուր քանակը 5 մլն է, դրամների անվանական արժեքը 1 գրիվնա է:

Դրամը EURO- 2012-ի պաշտոնական լիցենզավորված արտադրանքն է : Դրամը պատրաստված է ալյումինե բրոնզից, որակը սովորական է, քաշը` 6,8գ, տրամագիծը` 26մմ, հաստությունը` 1,85մմ: 2011թ դեկտեմբերին ՈւԿԲ թողարկել է EURO-2012-ին նվիրված հուշադրամներ` 5, 10, 20 և 500 գրիվն անվանական արժեքով:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---