Մոսկվայում սպանված Իրինա Զիրոյանը «Օրեխովոյի» հանցավոր խմբակցության առաջնորդներից մեկի այրին է 1 մարտի 2012 - 18:01 AMT PanARMENIAN.Net - Հինգշաբթի Մոսկվայում սպանված Իրինա Զիրոյանը «Օրեխովոյի» հանցավոր խմբակցության առաջնորդներից մեկի` Գևորգ Զիրոյանի այրին էր, ով զոհվել էր 2003թ, հայտնում է օրինապահ մարմինների աղբյուրը: «Ամուսնուց նրան պատկառելի ունեցվածք էր մնացել, այդ թվում` զանազան ընկերությունների մասնաբաժիններ»,-հայտնել է «Ինտերֆաքսի» աղբյուրը: Սակայն Զիրոյանի նախկին «կողմնակիցները» «նրա մահվանից հետո մնացած գումարը համարում էին խմբակցության սեփականությունը և կնոջից կորզում էին այն»: «Նախորդ տարի հարձակում էր գործվել նրա խանութներից մեկի վրա, որի ընթացքում հանցագործները կրակել էին Զիրոյանի որդու վրա: Այդ հանցագործությունը բացահայտվել էր, անմիջական մարդասպանը դատապարտվել է 18 տարի ազատազրկման»,-ասել է աղբյուրը: Իրինա Զիրոյանը սպանվել է հինգշաբթի` մարտի 1-ին, Մոսկվայի հարավում գտնվող «Տանուկա» ռեստորանի մոտ: «Այս սպանությունը պատվիրված է. մարդասապնները հսկիչ կրակոց են արձակել զոհի գլխին, ինչից հետո հեռացել են ավտոմեքենայով, որի մակնիշը ճշտվում է »,-ասում է աղբյուրը:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |