Հայաստանում ըմբշամարտով զբաղվում է մոտ 5000 մարզիկ 1 մարտի 2012 - 18:12 AMT PanARMENIAN.Net - Մարտի 1-ին Հայաստանի Ազգային օլիմպիական կոմիտեն և Հայաստանի սպորտային լրագրողների ֆեդերացիան կազմակերպել են հանդիպում Հայաստանի ազատ ոճի և հունահռոմեական ըմբշամարտի հավաքականների ներկայացուցիչների հետ: Ընբշամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Բազմասեր Առաքելյանն ասել է, որ հավաքականները մանրակրկիտ կերպով պատրաստվում են ամառային Օլիպիական խաղերին, որոնք տեղի կունենան Լոնդոնում: «Մեր ըմբիշները մասնակցում են զանազան միջազգային մրցաշարերի, որոնք նրանց մեծ փորձ են տալիս: Բացի այդ, բոլոր ուսումնամարզական հավաքները լավ են անցնում և մրցաշարերին մեր մարզիկները հաջող են հանդես գալիս»,-ասել է Առաքելյանը: Ըստ նրա, Հայաստանում ըմբշամարտով զբաղվում է մոտ 5000 մարզիկ: Սակայն ֆեդերացիայի համար կարևոր է այն, որ վերջին ժամանակներս ըմբշամարտի աշխարհագրությունը ընդլայնվել է և արվում է ամեն ինչ, որպեսզի Հայաստանի մարզերում հնարավորինս շատ երեխաներ զբաղվեն ըմբշամարտով: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |