ՀՀ ԱԳ նախարարը Եվրամիության երկրների դեսպանների հետ քննարկել է Հայաստան-ԵՄ համագործակցությունը![]() 1 մարտի 2012 - 19:51 AMT PanARMENIAN.Net - Այսօր Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը աշխատանքային ճաշ է ունեցել Երևանում հավատարմագրված ԵՄ անդամ երկրների դեսպանների և Եվրոպական հանձնաժողովի պատվիրակության ղեկավարի հետ: Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել Հայաստան – Եվրոպական միություն հարաբերությունների օրակարգային հարցերի շուրջ, անդրադարձ է կատարվել ՀՀ Նախագահի՝ Բրյուսել առաջիկայում նախատեսվող այցելության նախապատրաստական աշխատանքներին: Անդրադառնալով օրերս ԵՄ խորհրդի կողմից Հարավային Կովկասի վերաբերյալ ընդունված փաստաթղթին՝ Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ այն արձանագրում է Հայաստանի և ԵՄ դիրքորոշումների ընդհանրությունը մի շարք՝ մասնավորապես Հայաստան – ԵՄ հարաբերությունների օրակարգային հիմնական հարցերի շուրջ՝ ներառյալ Ասոցացման համաձայնագիրը, խորը և համապարփակ ազատ առևտրի գոտուն առնչվող առաջընթացը, վիզաների դյուրացման և ռեադմիսիայի համաձայնագրերը, Հայաստանում ընթացող բարեփոխումների դրական և արդյունավետ ընթացքը և դրանց՝ ԵՄ շարունակական աջակցությունը: Խոսելով ԵՄ խորհրդի կողմից ընդունված փաստաթղթի` Լեռնային Ղարաբաղին վերաբերող հատվածի մասին, Էդվարդ Նալբանդյանը նշեց. «Այս պարագայում ևս կարող ենք արձանագրել Հայաստանի և Եվրոպական Միության մոտեցումների համահնչյունությունը՝ աջակցությունը Մինսկի խմբի համանախագահների կողմից գործադրվող ջանքերին, Մեծ Ութնյակի Դովիլում կայացած գագաթաժողովի շրջանակներում Ռուսաստանի, Միացյալ Նահանգների և Ֆրանսիայի նախագահների 2012 թ. մայիսի 26-ի հայտարարության և Սոչիում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հունվարի 23-ի համատեղ հայտարարության դրույթների ամբողջական իրականացմանը»: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |