Փաշինյան. Ամենասարսափելին այն է, որ ԱԻ դեպքում բանակի կիրառման մասին օրենքն ընդունվել է հենց մարտի 1-ին![]() PanARMENIAN.Net - «Հանրապետություն» ընդդիմադիր կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը, ելույթ ունենալով Ազատության հրապարակում ՀԱԿ-ի հանրահավաքի ժամանակ, անդրադարձել է դրությանը երկրում` իշխանություններին մեղադրելով ստեղծված սոցիալ-տնտեսական իրադրության մեջ: Այս համատեքստում նա նկատել է, որ բնակչության 80 տոկոսը բացեիբաց խոստովանում է, որ հնարավորության դեպքում կհեռանա երկրից: Սարգսյանից հետո ելույթ է ունեցել Նիկոլ Փաշինյանը, որն անդրադարձել է «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքին, որն ընդունվել է այսօր Հայաստանի Ազգային ժողովում: Նա նկատել է, որ չնայած ընդդիմության բոլոր կոչերին, օրենքը, այնուամենայնիվ, ընդունվել է, և ամենասարսափելին այն է, որ ԱԻ դեպքում բանակի կիրառման մասին օրենքն ընդունվել է հենց մարտի 1-ին: Այսօր ՀՀ ԱԺ-ում 67 «կողմ» և 1 «դեմ» ձայներով ընդունվել է «Արտակարգ իրավիճակի իրավական ռեժիմի մասին» օրենքը, իսկ ընդդիմադիրները բոյկոտել են այն և քվեարկությանն առհասարակ չեն մասնակցել: «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին օրինագիծն» առաջին ընթերցմամբ ընդունվել էր փետրվարի 9-ին, սակայն հետո վարչապետ Տիգրան Սարգսյանի առաջարկով ուղարկվել էր լրամշակման, որից հետո այն դրվեց ԱԺ քննարկմանն արագացված կարգով: Ընդդիմությունն այս օրինագիծը հակասահմանադրական է համարում: Սակայն վարչապետի առաջարկով օրինագծի քննարկումը հետաձգվել էր` այն վերամշակելու պատրվակով: Վերանայվելուց հետո օրինագիծը հրատապ կարգով դրվել էր ԱԺ դիտարկմանը: Ընդդիմությունը տվյալ օրինագիծը համարում է հակասահմանադրական, քանի որ այն նախագահին օժտում է միանձնյա լիազորություններով, ինչպես նաև թույլատրում է բանակի կիրառումը սպառնալիքի դեպքում, որը հանգեցրել է ԱԻ-ի: 2008թ փետրվարից հայկական ընդդիմությունը` նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ Երևանի կենտրոնում անցկացնում էր հանրահավաք` այդ կերպ արտահայտելով նախագահական ընտրությունների վերաբերյալ իր դժգոհությունը: Մարտի 1-2 ակցիաների ընթացքում բախումներ էին եղել հանրահավաքի մասնակիցների և ոստիկանության ուժերի միջև: Գլխավոր դատախազության տվյալներով, տուժել է մոտ 200 մարդ, ձերբակալվել 100 և զոհվել 10: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |