ՀԱԿ-ի ընտրացուցակը կկազմի անձամբ Լևոն Տեր-Պետրոսյանը 1 մարտի 2012 - 20:19 AMT PanARMENIAN.Net - Ինչպես մարտի 1-ի հանրահավաքի ժամանակ հայտնել է Հայ ազգային կոնգրեսի ղեկավար Լևոն Տեր-Պետրոսյանը, Կոնգրեսը որոշում է կայացրել՝ առաջիկա խորհրդարանական ընտրություններում համամասնական ցուցակը վերջնական տեսքի բերելու պարտականությունը դնել իր վրա, «իհարկե, հաշվի առնելով ՀԱԿ-ի քաղխորհրդում քննարկված չափորոշիչներն ու առաջարկները»: Տեր-Պետրոսյանը նշել է նաև, որ անհրաժեշտ է հաղթահարել ժողովրդի մեջ արմատացած հոգեբանական բարդույթը, որ նախագահական ընտրությունները խորհրդարանականից կարևոր են: «Հասարակությանը համոզիչ կերպով պետք է բացատրել խորհրդարանական ընտրությունների կարևորությունը` դրանք դիտելով որպես նախադրյալ հենց նախագահական ընտրություններում հաջողության հասնելու համար: Հաղթելով խորհրդարանական ընտրություններում` ժողովուրդն անհամեմատ կհեշտացնի իր հաղթանակը նախագահական ընտրություններում»,- ընդգծել է նա: Հայաստանում խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան 2012թ. մայիսի 6-ին: Ուշագրավ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին Այլ մանրամասներ չեն ներկայացվում Ամենաընթերցվողը բաժնում | Արցախի ՄԻՊ. Արցախցի քաղաքապետերի դեմ քրվարույթները քաղենթատեքստ ունեն Նա պատահական չի համարում, որ այդ անհիմն վարույթները մեկնարկեցին Բագրատ սրբազանի հետ նրանց հանդիպումից հետո «Լեռնային Ղարաբաղ. վտանգված հայկական ժառանգություն» խորագրով ցուցահանդես՝ Կանադայի խորհրդարանում Ցուցադրվել են կանադահայ լուսանկարիչ Հրայր «Բազե» Խաչերյանի աշխատանքները Մելիքյան․ Խուզարկում են Ստեփանակերտի քաղաքապետի տունը «Հետոն էլ է պարզ»,–գրել է նա «Երեմյան Փրոջեքթսը» Երևանում կաթնամթերքի արտադրության գերժամանակակից գործարան է բացել Այն կառուցվել է ներդրումային խոշոր նախագծի շրջանակում, որը մեկնարկել էր 2022 թվականին |