Լևոն Տեր-Պետրոսյանը Ռոբերտ Քոչարյանին երբեք թաթար-մոնղոլ չի անվանել, որպեսզի չվիրավորի այդ ժողովուրդներին 1 մարտի 2012 - 20:43 AMT PanARMENIAN.Net - Ազատության հրապարակում ՀԱԿ-ի հերթական հանրահավաքի ժամանակ ելույթ ունեցող Լևոն Տեր-Պետրոսյանի խոսքով, ինքը Ռոբերտ Քոչարյանին երբեք թաթար-մոնղոլ չի անվանել: Նա նման բան չի ասել ոչ թե որովհետև կվիրավորեր Ռոբերտ Քոչարյանին, այլ որովհետև "այդպիսով կարող էր վիրավորել հարգարժան թաթար և մոնղոլ ժողովուրդներին, որոնք ժամանակին կարևոր դեր են խաղացել համաշխարհային պատմության մեջ": Նրա խոսքով` ինքը միայն հայտարարել է, որ "քոչարյանա-սերժական վարչախմբի ձևավորած տնտեսական համակարգը որևէ կապ չունի ո'չ սոցիալիզմի, ո'չ ֆեոդալիզմի, ո'չ իսկ անվանապես հռչակված կապիտալիզմի հետ և ավելի շուտ հիշեցնում է թաթար-մոնղոլական տիպի խանական համակարգ": Նա հավելել է նաև, որ Արթուր Բաղդասարյանին դավաճան չի անվանել` հեգնանքով հիշեցնելով, որ "վերջինիս դավաճան է անվանել Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը": Իսկ ինչ վերաբերում է "Արթուր Բաղդասարյանի անսկզբունքայնությանը", ապա, Տեր-Պետրոսյանի խոսքով, այդ մասին դեռևս 2008 թվականին խոսել է Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ռոբին Ֆիլիպսը: Ուշագրավ Այլ մանրամասներ չեն ներկայացվում «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. Վերաբացվել է Կապի թանգարանը Թանգարանում առաջին շրջայցն անցկացրել է ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը Մայիսի 18–ին մետրոն կաշխատի մինչև ժամը 01։00–ն Դա պայմանավորված է «Թանգարանների գիշեր» միջոցառումով Հաջիևն ու Սալիվանը քննարկել են ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորումը Նրանք քննարկել են նաև երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր |