«Հրապարակ». Երկու օրից Խաչատուր Սուքիասյանն անձամբ կհայտարարի իր առաջադրվելու մասին

«Հրապարակ». Երկու օրից Խաչատուր Սուքիասյանն անձամբ կհայտարարի իր առաջադրվելու մասին

PanARMENIAN.Net - Վերջին շրջանում հակասական տեղեկություններ հայտնվեցին «Սիլ գրուպ» կոնցեռնի հիմնադիր, Աժ նախկին պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի` առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցության վերաբերյալ: Նախ գրվեց, որ չի առաջադրվելու, ապա նրա եղբայր Սարիբեկ Սուքիասյանը հայտարարեց, որ եղբայրը թերևս կառաջադրվի: Երեկ «Հրապարակի» թղթակցի հարցմանն ի պատասխան` «Սիլ գրուպ» կոնցեռնի մամուլի խոսնակ Աննա Մկրտչյանը հայտնել է, որ Խաչատուր Սուքիասյանն այժմ գործուղման է Չինաստանում և միայն երկու օրից վերադառնալուց հետո անձամբ կհայտարարի իր առաջադրվելու մասին: Ի դեպ, այս ընտրատարածքում արդեն իսկ իր առաջադրման մասին հայտարարել է «Նուշիկյան» ասոցիացիայի նախագահ Գարեգին Նուշիկյանը:

 Ուշագրավ
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
---