Իրանում սկսվել են համընդհանուր խորհրդարանական ընտրություններ![]() 2 մարտի 2012 - 09:32 AMT PanARMENIAN.Net - Իրանում սկսվել են մեջլիսի համընդհանուր ընտրություններ, հայտնում է Ռոյտերս գործակալությունը: Սրանք կլինեն զանգվածային առաջին միջոցառումները` 2009թ նախագահական ընտրություններից և ներքաղաքական վիճակի վատանալուց հետո: Քվեարկությանը կմասնակցեն մոտ 48 մլն իրանցիներ, ովքեր քվեարկելու իրավունք ունեն: Ընտրատեղամասերը բացվել են տեղի ժամանակով 8.00 և փակվելու են 18.00: Ջավադ Ահաջարին իրանական Fars գործակալությանը հայտնել է, որ ընտրությունների ընթացքը լուսաբանվելու է մոտ 350 արտասահմանցի լրագրողների կողմից, որոնք ներկայացնում են 170 արտասահմանյան ԶԼՄ: Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղելով իրանալան ԶԼՄ խորհրդարանում գրանցված է եղել ավելի քան 5.4 հազար թեկնածու, սակայն Սահմանադրության պահապանների խորհուրդը հաստատել է միայն նրանցից 3.4 հազարին: Նրանք պայքարելու են 290 խորհրդարանական տեղերի համար: Ինչպես հայտնում է Ֆրանս Պրեսս գործակալությունը, գլխավոր մրցակիցներ են լինելու պահպանողական քաղաքական ուղղվածության ներկայացուցիչները: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |