Sky News-ը պարզել է այն սխեման, որով Պուտինը Մոսկվայում քառորդ միլիոն հավելյալ ձայն կստանա

Sky News-ը պարզել է այն սխեման, որով Պուտինը Մոսկվայում քառորդ միլիոն հավելյալ ձայն կստանա

PanARMENIAN.Net - Բրիտանական Sky News հեռուստաալիքը պարզել է այն սխեման, որով «Միասնական Ռուսաստանի» թեկնածու Վլադիմիր Պուտինը Մոսկվայում քառորդ միլիոն հավելյալ ձայն կստանա: Ինչպես պատմել է ոմն մի տղամարդ Վադիմ կեղծ անունով, «վերևից» կարգադրություն է ստացվել մոբիլիզացնել ԲՇՏ-ների 50 հազար աշխատակիցների, որոնցից յուրաքանչյուրը պետք է քվեարկի նրա օգտին 5 տարբեր ընտրատեղամասերում: Վադիմը պատմել է, որ նրանց հանձնարարվել է յուրքանչյուր ընտրատեղամասում հայտարարությոյն գրել, որ իրենք չեն կարող քվեարկել գրանցման վայրում «անընդմեջ աշխատանքային ցիկլի պատճառով»:

Ըստ նրա, նրա ցուցակում 30 նման աշխատակից կա: «Ոմանք միայն ուրախ կլինեն փող ստանալ, սակայն իմ խմբում 30-ից միայն երկուսը կամավոր կքվեարկեին Պուտինի օգտին»,-ասել է նա:

Նախագահի ընտրությունները ՌԴ-ում տեղի կունենան մարտի 4-ին:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---