ԶԼՄ. Nabucco-ի մասնակիցները կասկածում են նրա հաջողությանը

ԶԼՄ. Nabucco-ի մասնակիցները կասկածում են նրա հաջողությանը

PanARMENIAN.Net - Nabucco կոնսորցիումի ղեկավարությունը նախկինի նման լավատեսորեն է տրամադրված գազատարի շինարարության նախագծի իրագործման հարցում, որը միացնելու է Թուրքիան և Ավստրիան: Սակայն միավորման մասնակիցներն այդ լավատեսությունը չեն կիսում, հաղորդում է «Ֆինմարկետը»՝ մեջբերելով The Wall Street Journal-ը:

Պլանների համաձայն, 3,9 հազար կմ երկարությամբ գազատարով պետք է անցնի 31 մլրդ խմ բնական գազ Մերձավոր Արևելքի երկրներից Ավստրիա: ԵՄ-ն հետաքրքրվել է նախագծով գազի սակագնի վերաբերյալ Ռուսաստանի և Ուկրաինայի վեճերի պատճառով, սակայն ավելի ուշ հետաքրքրությունը զգալիորեն մարել է, և Nabucco-ն ներկա պահին վերջնական պլաններ չունի թե անցնելու ուղիների, թե ֆինանսավորման վերաբերյալ:

 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---