Ռուբեն Հայրապետյան. Սերբիայի ուժեղ հավաքականի դեմ մեր երիտասարդ ֆուտբոլիստները հիանալի էին խաղում![]() 2 մարտի 2012 - 14:30 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը Երևանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ ինքը գոհ է ազգային հավաքականի վերջին երկու ընկերական խաղերից Սերբիայի և Կանադայի ընտրանիների դեմ: «Ընկերական խաղերի իմաստն այն է, որ գլխավոր մարզիչը նոր ֆուտբոլիստներ փորձարկի: Կիպրոսյան խաղերից ես կառանձնացնեի Սերբիայի խաղը: Բոլորս էլ գիտենք, թե ինչ ուժեղ հավաքական ունի Սերբիան, և մեր երիտասարդ ֆուտբոլիստները նրանց դեմ հիանալի էին խաղում: Այդ խաղից ես ուրախացա, քանի որ տեսա, որ մեր երիտասարդները պատրաստ են համալրելու ազգային հավաքականը»,- նշել է Հայրապետյանը: Վերջերս facebook-ի իր էջում ՀՖՖ նախագահը գրել էր, որ դարպասապահ Գրիգոր Մելիքսեթյանն այլևս չի հագնի ազգային հավաքականի մարզաշապիկը: Նա բացատրել է, որ ինքը երբեք չի թույլ տվել իրեն խառնվել գլխավոր մարզչի գործերին: «Ես՝ որպես ՀՖՖ նախագահ իրավունք ունեմ որոշելու, թե ով կխաղա հավաքականում, իսկ ով՝ ոչ: Մարզիչը կարող է հրավիրել ում ուզում է, ում գտնում է, որ պատրաստ է օգտակար լինել հավաքականին, սակայն ֆուտբոլիստը պետք է ամբողջապես տրվի թիմին, մենք նրան մարզումների ժամանակ էլ ենք նայել, և ցավոք, Մելիքսեթյանն աճ չի գրանցել»,- ավելացրել է նա: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |