ՄԻՊ գործունեության առաջին տարում 607 բողոքներից դրական լուծում է ստացել 344-ը 2 մարտի 2012 - 15:04 AMT PanARMENIAN.Net - «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի համաձայն յուրաքանչյուր տարվա առաջին եռամսյակի ընթացքում Պաշտպանը նախորդ տարվա ընթացքում իր գործունեության և երկրում մարդու իրավունքների խախտման մասին զեկույցը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության նախագահին, օրենսդիր, գործադիր, դատական իշխանության մարմիններին և զանգվածային լրատվության միջոցներին: Առաջիկա շաբաթներին կհրապարակվի մարդու իրավունքների պաշտպանի 2011 թվականի տարեկան զեկույցը, որտեղ մարդու իրավունքներին առնչվող համակարգային խնդիրները և թերացումները կներկայացվեն առանձին ոլորտների համար պատասխանատու 25 պետական մարմինների գործունեության համատեքստում (14 նախարարություններ, 4 անկախ հանհանձնաժողովներ և 7 այլ պետական մարմիններ): Պաշտպանը և իր աշխատակազմը իրավական ծառայություն են մատուցել 4596 մարդու: Պաշտպանի իրավասություններին վերաբերող 607 բողոքներից դրական լուծում է ստացել 344-ը, որոնցով վերականգնվել են բոլոր այդ մարդկանց խախտված իրավունքները: 2011թ. նոյեմբերին ստեղծվել է Պաշտպանի 116 անվճար թեժ գիծը: Նորովի՝ մարդկային և տեխնիկական ռեսուրսներով համալրված, վերաբացվել է արագարձագանքման ծառայությունը: Գործարկման միայն առաջին երկու ամիսների ընթացքում Պաշտպանի թեժ գիծը օգնել է 778 մարդու: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |