ԵԱՀԿ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ ԱՅՑԵԼԵԼ Է ՂԱՐԱԲԱՂՑԻ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻՆ, ՈՐԸ ՀՈՒՆՎԱՐԻՆ ՎԻՐԱՎՈՐՎԵԼ ԷՐ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԿՈՂՄԻ ԿՐԱԿՈՑԻՑ

PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի մոնիտորինգն իրականացնող ԵԱՀԿ առաքելության անդամները այցելել են հոսպիտալներից մեկում բուժվող` հունվարին ադրբեջանական կողմի կրակոցից վիրավորված ԼՂՀ պաշտպանության բանակի զինծառայողին: ԵԱՀԿ առաքելությունը այսօր նաեւ անցկացրել է շփման գծի հերթական դիտարկումը, որը ղարաբաղյան կողմից Մարդակերտի տեղամասում անցկացնում էր ԵԱՀԿ Գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը: Դիտարկման արդյունքում չի գրանցվել զինադադարի ռեժիմի որեւէ խախտում:
 Ուշագրավ
---