Չինաստանը մեղադրել է Դալայ լամային Տիբեթում անկարգություններ կազմակերպելու մեջ

Չինաստանը մեղադրել է Դալայ լամային Տիբեթում անկարգություններ կազմակերպելու մեջ

PanARMENIAN.Net - Չինաստանի Կոմունիստական կուսակցության քաղբյուրոյի անդամ Ցզյա Ցինլինը մեղադրել է աքսորի մեջ ապրող Դալայ լամային Տիբեթում անկարգություններ կազմակերպելու մեջ: Այդ մասին հաղորդում է Agence France-Presse-ը: Նրա խոսքով, Դալայ լամայի հանցախումբը պլաններ է կառուցում Տիբեթում և տիբեթցիներով բնակեցված շրջաններում խռովություններ կազմակերպելու համար: Քաղբյուրոյի անդամը կոչ է արել «բոլոր մակարդակների իշխանությունների միավորել ջանքերը ժողովրդական զանգվածների հետ և գործողության մեջ դնել ունեցած գործիքները»՝ Դալայ լամայի պլանները և նրա կողմնակիցներին ջախջախելու համար:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---