ԱՅՍՕՐ ԵՐԵՎԱՆ ԿԺԱՄԱՆԻ ԵՎՐԱԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱՐԱՐԱՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ 5 փետրվարի 2004 - 18:08 AMT PanARMENIAN.Net - Այսօր երկօրյա այցով Երեւան կժամանի Եվրախորհրդի նախարարների կոմիտեի պատվիրակությունը` ԵԽ-ում Իտալիայի դեսպան Պյետրո Էրկոլե Ագոյի գլխավորությամբ: ՀՀ ԱԳՆ մամլո ծառայության հաղորդագրության համաձայն, պատվիրակությունը կհանդիպի ՀՀ մի շարք նախարարությունների եւ գերատեսչությունների ղեկավարների հետ: Նշենք, որ այցը կրում է տարածաշրջանային բնույթ` մինչ այդ պատվիրակությունը այցելել է Ադրբեջան եւ Վրաստան: «Ագոյի» խումբը ստեղծվել է 2001 թվականին ԵԽ անդամ-երկրների կողմից իրենց ստանձնած պարտավորությունների կատարման դիտարկում իրականացնելու նպատակով:Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |