ՀԱՅԱՍՏԱՆԸ ԸՆԴԳՐԿՎԵԼ Է ԸՆԴԴԵՄ ՀԱԶԱՐԱՄՅԱԿԻ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԻ ԱՄՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆԸ ՀԱՎԱԿՆՈԵՐԴՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՈՒՄ

PanARMENIAN.Net - Հայաստանը ընդգրկվել է Ընդդեմ հազարամյակի մարտահրավերների նորաստեղծ ամերիկյան կորպորատիվ հիմնադրամի կողմից ֆինանսավորում ստանալու համար մրցույթին մասնակցելու իրավունք ունեցող 63 երկրների ցանկում: Ֆինանսավորում ստանալու առաջնահերթ թեկնածուներ են համարվում այն երկրները, որտեղ բնակչության մեկ շնչին ընկած առավելագույն եկամուտը չի գերազանցում տարեկան 1415 դոլար եւ որոնք իրավունք ունեն անտոկոս վարկեր ստանալու Համաշխարհային բանկի Զարգացման միջազգային ասոցիացիայից: Ընտրության մեկ այլ չափանիշ է հանդիսանում երկրի ձգտումը զարգացմանը: Ինչպես հայտարարել է հիմնադրամի գործադիր տնօրեն, ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ալան Լարսոնը, հիմնադրամի միջոցները կօգտագործվեն այն նախագծերի աջակցության համար, որոնք նպաստում են տնեսական հաստատուն աճին եւ աղքատության մակարդակի իջեցմանը: Ամերիկայի հայկական համագումարի հաղորդագրության համաձայն, ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշի նախաձեռնությամբ ստեղծված հիմնադրամի նախագահն է պետքարտուղար Քոլին Փաուելը: Նշենք, որ նախկին ԽՍՀՄ երկրներից տվյալ օգնությանը հավակնող երկրների ցուցակում են նաեւ` Ադրբեջանը, Վրաստանը, Կիրգիզիան, Մոլդովան եւ Տաջիկստանը:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
---