ԽԱՎՅԵՐ ՍՈԼԱՆԱՆ ԵՎ ԱԲԴՈՒԼԱ ԳՅՈՒԼԸ ԿՔՆՆԱՐԿԵՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԽՆԴԻՐՆԵՐ, ՍԱԿԱՅՆ ՉԵՆ ԱՆԴՐԱԴԱՌՆԱ ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

PanARMENIAN.Net - Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Խավյեր Սոլանան եւ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Աբդուլա Գյուլն այսօր Բրյուսելում կքննարկեն Թուրքիա-ԵՄ փոխհարաբերությունների հարցերը, ինչպես նաեւ «փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային խնդիրներ»: Ինչպես «Մեդիամաքս» գործակալությանն է հայտարարել ԵՄ Խորհրդի գլխավոր քարտուղարի մամլո ծառայության ներկայացուցիչ Մարտա Լեոնը, Խավյեր Սոլանան եւ Աբդուլա Գյուլը չեն քննարկելու հայ-թուրքական հարաբերությունների բարելավման հարցերը: Նա նշել է, որ զրուցակիցներն իրենց ուշադրությունը կկենտրոնացնեն կիպրոսյան խնդրի կարգավորման եւ Մերձավոր Արեւելքում տիրող իրավիճակի վրա:
 Ուշագրավ
---