Մեկնարկել է երիտասարդ գիտնականների «Ակադեմիա» ամենամյա մրցույթը

Մեկնարկել է երիտասարդ գիտնականների «Ակադեմիա» ամենամյա մրցույթը

PanARMENIAN.Net - ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան երիտասարդ գիտնականների համար սահմանում է «Ակադեմիա» ամենամյա մրցույթը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԳԱԱ մամլո ծառայությունից։

Մրցույթին կարող են մասնակցել ՀՀ քաղաքացիություն ունեցող մինչև 35 տարեկան անձինք, ովքեր աշխատում են Հայաստանի որևէ գիտական կամ կրթական հաստատությունում և կներկայացնեն Ազդեցության գործակից ունեցող ամսագրերում տպագրված իրենց գիտական հոդվածները:

Հաղթող կճանաչվի գումարային ամենաբարձր Ազդեցության գործակից ունեցող հոդվածների հեղինակը`ով կպարգևատրվի 750,000 ՀՀ դրամով և ՀՀ ԳԱԱ դիպլոմով։ Այս տարի մրցույթն անցկացվում է ֆիզիկայի ոլորտի մասնագետների համար:

Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը մինչև մարտի 31-ն է: Արդյունքները կամփոփվեն մինչև 2012թ. ապրիլի 30-ը: Մրցույթն իրականացնում է «Գիտության զարգացման հիմնադրամը»:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---