ՇՈՒՏՈՎ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿՍՏԵՂԾՎԻ ՆՈՐ ՈՍԿԵՐՉԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ 5 փետրվարի 2004 - 20:45 AMT PanARMENIAN.Net - Նախնական տվյալներով, 2003 թվականին Հայաստանում ակնագործության եւ ոսկեգործության բնագավառում արձանագրվել է արտադրության ծավալների 35-տոկոսանոց աճ: Դրամային արտահայտմամբ արտադրվել է 260 մլն դոլարի արտադրանք: Ինչպես «Մեդիամաքս» գործակալությանն է հայտարարել Հայաստանի առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարության թանկարժեք քարերի եւ ոսկեգործության վարչության պետ Գագիկ Մկրտչյանը, բնագավառի խոշոր ընկերություններն արդեն հասել են իրենց արտադրողականության գագաթնակետին: Նրա խոսքերով, բնագավառի հետագա աճը կապահովվի նոր ձեռնարկությունների բացման հաշվին: Այդպես, 2004 թվականի կեսերին Հայաստանում կհիմնվի նոր ոսկերչական ընկերություն` 1000 աշխատատեղով:Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |