Սերգեյ Շաքարյանց. Ցեղասպանության մասին օրինագիծը Սարկոզիի հերթական քաղաքական խաղն է

Սերգեյ Շաքարյանց. Ցեղասպանության մասին օրինագիծը Սարկոզիի հերթական քաղաքական խաղն է

PanARMENIAN.Net - «Իմ գլխում չի տեղավորվում, թե ինչպես Ֆրանսիայի նման ժողովրդավարական երկրում նախագահն ու խորհրդարանը որոշում են կայացնում օրինագծի մասին, իսկ ինչ-որ Սահմանադրական խորհուրդ չեղյալ է համարում այն, դա ուղղակի հնարավոր չէ պատկերացնել»,-Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը:

Ըստ փորձագետի, դա ընդամենը Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզիի խաղն էր, որի օգնությամբ նա ցանկացավ իր վրա հրավիրել ուշադրությունն ու բարձրացնել իր վարկանիշը, որը զգալիորեն նվազել էր վերջերս:

«Արդեն երկու օր է անցել օրենքը չեղյալ հայտարարելուց, իսկ Սարկոզին մինչ օրս չի կատարել խոստումը՝ մասնավորապես Սահմանադրական խորհրդի քննարկմանը չի ներկայացրել Հոլոքոսթի մասին օրենքը»,-ասել է Շաքարյանցը:

Քաղաքագետը նշել է նաև, որ ուղղակի իմաստով Հայաստանը այդ օրենքի չեղարկումից չտուժեց: «Հայաստանին լոկ բարոյական վնաս հասվցեց, քանի Հայոց ցեղաասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի չեղարկումով ֆրանսիացիները ազատություն են տալիս թուրքերին»,-հայտարարել է Շաքարյանցը:

Փետրվարի 28-ին Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը Հայոց ցեղասպանության համար քրեական պատասխանատվություն սահմանող օրինագիծը ճանաչել է ոչ սահմանադրական: Դա հիմնավորվում է նարնով, որ օրենքը հակասում է «Ֆրանսիայի սահմանադրության 33 հոդվածին և խոսքի ազատությանը»:

Հունվարի 23-ին Ֆրանսիայի Սենատը կողմ է քվեարկել ցեղասպանությունների,այդ թվում` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծին: Ընդհանուր առմամաբ քվեարկել են 213 սենատորներ, որոնցից 127-ը «կողմ», 86-ը «դեմ»: Օրինագիծը մերժման համար նախատեսում է 1 տարվա ազատազրկում և 45 հազար եվրո տուգանք:

 Ուշագրավ
---