ՄՈՍԿՎԱՅԻՆ ՉԻ ՄՏԱՀՈԳՈՒՄ ԿԱՍՊԻՑ ԾՈՎՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆԱ-ԱՄԵՐԻԿՅԱՆ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ 5 փետրվարի 2004 - 21:28 AMT PanARMENIAN.Net - Կասպից ծովում ընթացող ադրբեջանա-ամերիկյան զորավարժությունները Մոսկվայում մտահոգություն չեն առաջացնում: Այդ մասին, ռուսական ԶԼՄ-ների հաղորդագրության համաձայն, հայտարարել է Կասպից ծովի հարցերով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Վիկտոր Կալյուժնին: «Ադրբեջանը Կասպից ծովի նավթային հատվածի աշխատանքների ամենառեալ մասնակիցն է, այդ պատճառով նա լիակատար իրավունք ունի այդ հատվածում լուծել իր անվտանգության խնդիրները», - նշել է Կալյուժնին: Ընդ որում նա ընդգծել է, որ այդ զորավարժությունները «զուտ գործնական, տեխնոլոգիական, եւ ոչ թե քաղաքական բնույթ են կրում»: Հիշեցնենք, որ հունվարի 26-ին մեկնարկած զորավարժություններն ուղղված են Ադրբեջանի ռազմածովային ուժերի անձնակազմի մոտ նավթագազային կառամատույցների պահպանման հմտությունների զարգացմանը:Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |