Ծաղկաձորում ամփոփվել է «Կանաչ դպրոց» բնապահպանական նախագիծը![]() 2 մարտի 2012 - 17:49 AMT PanARMENIAN.Net - Այսօր Ծաղկաձորի գրողների ստեղծագործական տանը կայացել է փետրվարի 25-ից մարտի 2-ը անկացված «Կանաչ դպրոց» նախագծի ձմեռային ճամբարի ամփոփիչ միջոցառումը: Նախագծում ընդգրկված 5 դպրոցների սաները ներկայացրեցին ճամբարում ձեռք բերած գիտելիքները և ցուցադրեցին, թե ինչպես կարելի է դրանք կիրառել գործնականում: «Կանաչ դպրոցի» նպատակն է աշակերտների շրջանում շրջակա միջավայրի և մշակութային արժեքների նկատմամբ հոգատար վերաբերմունք և պատասխանատվություն սերմանելը: «Կանաչ դպրոց» նախագիծը ներկայացվեց 5 տարբեր` ինֆորմացիոն, թափոնարվեստի, պարի, լուսանկարչության և էկոտաղավարում: Ձմեռային ճամբարը «Կանաչ դպրոց» նախագծի հիմնական ծրագրերից մեկն է, որին մասնակցում են նախագծին անդամակցող դպրոցների 30 ամենաակտիվ սաները: Նախագծի փորձնական փուլը հաջողությամբ իրականացվել է 2010-ին` Վանաձորի թիվ 10 դպրոցում: Նախագծի այս փուլին մասնակցել են Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20, Ուրծաձորի, Գողթի, Նորատուսի թիվ 2 և թիվ 3 միջնակարգ դպրոցների սաները: Հայաստանում նախագիծն իրականացվում է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանմանհիմնադրամի կողմից` ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (UNICEF) և Հայաստանում Շվեյցարիայի դեսպանությանաջակցությամբ: Նախագծի իրականացմանն աջակցել է նաև հիմնադրամի հիմնական գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ-ը: Որպես կորպորատիվ քաղաքացի, ՎիվաՍել-ՄՏՍ-ը հետևողական մոտեցում է դրսևորում այնպիսի հիմնախնդիրների լուծման հարցում, ինչպիսիք են Հայաստանի կենսաբազմազանության պաշտպանությունն ուպահպանումը: «Կանաչ դպրոց» միջազգային նախագիծը իրականացվում է աշխարհի 43 երկրում: Նախագծում ընդհանուր առմամբ ընդգրկված է 27.000 դպրոցի 6 մլն աշակերտ և 400 հազար ուսուցիչ: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |