ՎՅԱՉԵՍԼԱՎ ՏՌՈՒԲՆԻԿՈՎ. «ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԸ ԱՌԱՆՁԻՆ ՀԱՐՑ Է, ԻՍԿ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՀՈՂԵՐԻ ԶԱՎԹՈՒՄԸ` ՄԵԿ ԱՅԼ ՀԱՐՑ» 5 փետրվարի 2004 - 21:30 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի փոխարտգործնախարար Վյաչեսլավ Տռուբնիկովը հանդես է գալիս հօգուտ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների ձեւաչափի ընդլայնման: Այդ մասին, «Զերկալո» թերթի հաղորդագրության համաձայն, նա երեկ Բաքվում հայտարարել է լրագրողներին: Նրա կարծիքով, խոսակցությունը միայն Հայաստանի եւ Ադրբեջանի հետ թերի է, քանի որ ղարաբաղյան խնդրի ցանկացած լուծում պետք է ընդունելի լինի Լեռնային Ղարաբաղի հայերի եւ ադրբեջանցիների համար: Անդրադառնալով գրավյալ ադրբեջանական տարծքների թեմային` ռուս դիվանագետը հայտարարել է.«Լեռնային Ղարաբաղը առանձին հարց է, իսկ հայերի կողմից ադրբեջանական հողերի զավթումը` մեկ այլ հարց»: Նրա խոսքերով, տարածքների ազատագրմանը կնպաստի վստահության մթնոլորտի ստեղծումը: «Ինչքան շատ ռեվանշիստական հռետորություն հնչի հակամարտության ուժային մեթոդների օգտին հանդես եկող Ադրբեջանի քաղաքական ուժերի եւ հասարակայնության կողմից, այնքան դժվար կլինի համոզել հայկական կողմը գրավյալ տարածքների ազատագրման անհրաժեշտության մեջ»,- ասել է Տռուբնիկովը: Նրա կարծիքով, ներկայիս «ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» վիճակը այլեւս շարունակվել չի կարող: «Ցանկացած դեպքում այդ հիմնախնդրում պետք է վերջակետ դրվի: Թե ինչպես այն կդրվի, առավելապես կախված է Երեւանից եւ Բաքվից: Ռոբերտ Քոչարյանն ու Իլհամ Ալիեւը գրեթե հասակակիցներ են, մոտ են այսօրվա իրականության ընկալմամբ: Գուցե նրանք գտնեն ինչ-որ նոր բանաձեւ, խնդրի նկատմամբ նոր մոտեցում: Հեյդար Ալիեւը քաղաքական մեծաբեկոր էր եւ կարող էր առաջ մղել խնդրի կարգավորման չափազանց բարդ եւ ցավոտ լուծումներ` իր քաղաքական հեղինակության բերումով: Հավանաբար, դա ավելի բարդ կլինի Իլհամ Ալիեւի համար», - նշել է ռուս դիվանագետը: Ուշագրավ Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ամենաընթերցվողը բաժնում | Մարզերում գործող բիզնեսի և անհատների համար Ամերիաբանկը մշակել է աշխատավարձային հատուկ առաջարկ Մարզային ընկերությունները փաթեթի շրջանակում կարող են անվճար բացել ցանկացած արժույթի բանկային հաշիվներ Սիմոնյան․ Ո՞վ ասաց՝ երկիրն ավերվում է, հլը գնանք Սարյան փողոց` տեսնենք Նա նաև ասել է, որ Հայաստանի ընդդիմությունը «պասերով» աշխատում է Ռուսաստանի հետ Թենիսիստ Էլինա Ավանեսյանը հանդես կգա ՀՀ դրոշի ներքո «Դեռ պաշտոնական չէ, սպասում ենք, որ քաղաքացիության հարցը լուծվի»,–ասել է նա Ընդդիմադիրներն ԱԺ արտահերթի միջնորդություն են ներկայացրել․ Սիմոնյանն ասել է՝ մերժելու են Ըստ օրենքի, եթե միջնորդությունը մերժվում է, ապա 5-րդ աշխատանքային օրը, օրենքի ուժով գումարվում է ԱԺ արտահերթ նիստ |