Աբդուլլահ Գյուլ. Ահաբեկչությունը կրկին ցույց տվեց իր անողոք դեմքը![]() 2 մարտի 2012 - 18:22 AMT PanARMENIAN.Net - Ուրբաթօրյա նամազից հետո Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը պատասխանել է լրագրողների հարցերին առօրյա խնդիրների վերաբերյալ: Ինչպես հաղորդում է Hабer Turk-ը, պատասխանելով երեկ Ստամբուլում տեղի ունեցած պայթյունի մասին հարցին, Թուրքիայի նախագահը նշել է, որ ահաբեկչությունը կրկին ցույց տվեց իր անողոք դեմքը: «Այդ ամենը պետք է մեր ժողովրդի համար դաս լինի: Անհրաժեշտ է, որպեսզի բոլորը հասկանան, թե ինչ է ահաբեկչությունը»,- ասել է Գյուլը` ընդգծելով, որ ահաբեկչության դեմ պայքարը կշարունակվի: Հինգշաբթի առավոտյան թուրքական Ստամբուլ քաղաքում ոստիկանական մեքենայի հարևանությամբ պայթյուն է տեղի ունեցել, հաղորդում է TRT Haber-ը: Զոհերի և տուժածների մասին պաշտոնական տեղեկատվություն առայժմ չկա: Լրատվամիջոցների տվյալների համաձայն` պայթյունի արդյունքում մի քանի ոստիկան է վիրավորվել: Դեպքի վայրում աշխատում են քննիչներն ու փորձագետները:
![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |