Իսրայելցիների մեծ մասը չի ցանկանում հարձակվել Իրանի վրա

Իսրայելցիների մեծ մասը չի ցանկանում հարձակվել Իրանի վրա

PanARMENIAN.Net - Իսրայելցիների մեծ մասը կամ դեմ է Իրանի վրա Իսրայելի հարձակմանը, կամ էլ համաձայն է դրան միայն պայմանով, որ նման քայլի իրականացումը հավանություն կստանա ԱՄՆ կողմից, ցույց են տալիս անցկացված հարցման հրապարակված արդյունքները:

Իսրայելցիների 32 տոկոսը դեմ է Իրանի վրա Իսրայելի հարձակմանը, 42 տոկոսը գտնում է, որ Իսրայելը պետք է Իրանի վրա հարձակվի միայն այն դեպքում, եթե ԱՄՆ-ն օժանդակի այդ որոշմանը: Երկրի բնակիչների միայն 19 տոկոսն է համոզված, որ Իսրայելը պետք է հարձակվի Իրանի վրա անգամ առանց Վաշինգտոնի աջակցության:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---