Ապրիլի 3-ին Երևանում ելույթ է ունենալու աշխարհահռչակ «Տոկիո» լարային քառյակը

PanARMENIAN.Net - «Երևանյան հեռանկարներ» 13-րդ փառատոնը մեկնարկելու է ապրիլի 3-ին` «Տոկիո» լարային քառյակի համերգով: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասաց փառատոնի մենեջեր Սոնա Հովհաննիսյանը: Այս լարային քառյակը յուրահատուկ է նրանով, որ նրանք Ստրադիվարիուսի 4 ջութակներով են նվագում, և այն նաև կոչվում է «Պագանինիի քառյակ»:

Պագանինին նվագել է բոլոր այդ չորս գործիքների վրա և ունի բազմաթիվ ստեղծագործություններ, հենց այդ գործիքների վրա գրած: Գործիքները պահպանվել են Վաշինգթոնի Կորպորանտ պատկերասրահում, որտեղից ճապոնական «Նիպոն» հիմնադրամը ձեռք է բերել դրանք և տվել աշխարհի լավագույն քառյակներից մեկին` «Տոկիոյին»: «Դա բացառիկ բան է Հայաստանում նրանց տեսնելը», ասաց Հովհաննիսյանը:

Հովհաննիսյանը նաև հավելեց, որ փառատոնի շրջանակում տեղի է ունենալու նաև դաշնակահար Եվգենի Կիսինի համերգը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---