Հաքերները գրոհում են Ru դոմենների խոշորագույն ռուսական գրանցողին![]() 3 մարտի 2012 - 11:05 AMT PanARMENIAN.Net - Հաքերները գրոհել են Ru դոմենների խոշորագույն ռուսական գրանցողի Ru-Center-ի DNS սերվերները: Այդ մասին հայտնել է ընկերության հասարակայնության հետ կապերի տնօրեն Անդրեյ Վորոբյովը, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Մեկ շաբաթվա ընթացքում գրանցվել են առանձնակի ուժգնության DDoS-հարձակումներ, որ ուղղված են ընկերության DNS սերվերների դեմ: Ըստ նրա, Ru-Center-ն արդեն դիմել է իրավապահ մարմիններին ու աշխատում է գործընկերների հետ գրոհներից պաշտպանվելու համար: DNS սերվերների անջատման դեպքում կայքերը դադարում են աշխատել: Ru-Center ընկերության DNS սերվերները սպասարկում են մոտ 500 հազար ինտերնետ-ռեսուրսներ: Ըստ Անդրեյ Վորոբյովի, սերվերները պաշտպանված են DDoS-հարձակումներից, ուստի դրանց «անջատման հավանականությունը զուտ հիպոթետիկ է»: ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |