Ռաֆայել Նադալն ու Ռոջեր Ֆեդերերը հուլիսի 14-ին կհանդիպեն «Սանտյագո Բերնաբեի» մարզադաշտում![]() 3 մարտի 2012 - 11:07 AMT PanARMENIAN.Net - Աշխարհի առաջին և երկրորդ ռակետ Ռաֆայել Նադալն ու Ռոջեր Ֆեդերերը կփորձեն գրանցվել Գինեսների ռեկորդների գրքում որպես ամենահաճախելի թենիսի խաղի մասնակիցներ: 2012թ. հուլիսի 14-ին նրանք կհանդիպեն «Սանտյագո Բերնաբեի» ֆուտբոլային մարզադաշտում, որտեղ իր խաղերն է անցկացնում Մադրիդի «Ռեալը»: «Ռեալի» ղեկավարությունը որոշել է տոմսեր վաճառել Նադալ-Ֆեդերեր խաղի համար ցածր գներով: Մարզադաշտը տանում է մոտ 85,5 հազար հանդիսատեսներ: Բացի այդ, կտեղադրվեն լրացուցիչ աթոռներ: Կորտը կկառուցվի մարզադաշտի մեջտեղում: Նադալ-Ֆեդերեր հանդիպումը նվիրված է Մադրիդի «Ռեալի» 110-ամյակին: Ակումբն իր ծննդյան օրը նշում է մարտի 6-ին: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |