Արագաչափ տեսախցիկները մեկուկես ամսում արձանագրել են 16 500 խախտում

Արագաչափ տեսախցիկները մեկուկես ամսում արձանագրել են 16 500 խախտում

PanARMENIAN.Net - Տեղադրումից՝ հունվարի 16-ից մինչև երեկ՝ մարտի 2-ը, Երևանի փողոցների երթևեկությանը հետևող արագաչափ տեսախցիկները արձանագրել են 16 500 խախտում, որից 13 000-ը կազմում են միայն արագության գերազանցումը, իսկ մնացածը՝ երթևեկության կանոնների այլ խախտումներ։ Այս մասին այսօր լրագրողներին հայտնեց «Աքիլլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոն ՀԿ-ի նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը։

Նա նաև տեղեկացրեց, որ Արշակունյաց պողոտայում սահմանված 80կմ/ժ արագությունը նվազեցվել է 10-ով՝ դառնալով 70կմ/ժ և ցուցանակի փոփոխման աշխատանքների հետ կապված մարտի 1-ին և 2-ին Արշակունյացում անջատված են եղել արագաչափ տեսախցիկները։

Էդուարդ Հովհաննիսյանի խոսքով, հունվարի 26-ին մի քանի փողոցներում սահմանված արագությունները ավելացվել են՝ համաձայն բոլոր մարմինների համաձայնության և օրենսդրության։

Ըստ «Աքիլլես»-ի տնօրենի, տեսախցիկների տեղադրման օրից խախտումները կտրուկ նվազում են։ «Միայն առատ ձյան օրը ընդամնեը 11 խախտում են ֆիքսել տեսախցիկները»,-նշեց նա։

Հայաստանի ոստիկանության կողմից հայտարարված ճանապարհային երթևեկությանը, շահագործմանը, սպասարկմանը և վերանորոգմանը հետևելու համակարգի ներդրման մրցույթի արդյունքում, ՀՀ ոստիկանության և «Security dream» ընկերության միջև կնքվել է 25 տարվա պայմանագիր: 2011թ ընկերությունը կազմակերպել և շահագործման է հանձնել խախտումների ֆիքսման կենտրոնը, որը Երևանի 10 խաչմերուկում տեղադրել է արագաչափ 15 տեսախցիկներ, ինչպես նաև Երևանի մարդաշատ վայրերում 20 դիտարկման տեսախցիկներ է տեղադրել:

Առաջիկա 6 տարիների ընթացքում ծրագիրը կընդլայնվի` կտեղադրվեն արագությունը ֆիքսող 185 տեսախցիկներ Երևանում և մջպետական ավտոմայրուղիներում, ինչպես նաև 90 խաչմերուկներում դիտարկման խցիկներ: 2011-2017թթ ընկերությունը կիրականացնի 9.849562 եվրոյի ներդրում:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---