NASA. Յուպիտերի ու Սատուրնի արբանյակների մթնոլորտում թթվածին կա![]() 3 մարտի 2012 - 12:43 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ NASA գործակալության գիտնականները թթվածին են հայտնաբերել Սատուրնի արբանյակ Դիոնում: Այդ մասին ասվում է կազմակերպության հաղորդագրության մեջ: Ըստ գիտնականների, բացահայտումը հաստատում է այն տեսությունը, որ Յուպիտերի ու Սատուրնի արբանյակների մեծ մասում թթվածին կա: Ըստ Լոնդոնի համալսարանի պրոֆեսոր Էնդրյու Կոտասի, Դիոնում ջրի առկայության նշաններ չեն հայտնաբերվել, հետևաբար, այն պիտանի չէ կյանքի համար: «Սակայն, մյուս արբանյակներում հաջողվել է հայտնաբերել սառույցի ու ջրի առկայություն, նշանակում է այնտեղ կարող են լինել կյանքի որոշ դրսևորումներ: Սատուրնի ամենախոշոր արբանյակի՝ Տիտանի մթնոլորտը շատ նման է Երկրի մթնոլորտին մի քանի միլիոն տարի առաջ»,-ասել է նա: Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից |