Միրչա Լուչեսկու. «Դնեպրի» հետ մեզ դժվարագույն խաղ է սպասվում![]() 3 մարտի 2012 - 13:43 AMT PanARMENIAN.Net - Դոնեցկի «Շախտյորի» գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուն Ուկրաինայի առաջնության շրջանակներում «Դնեպրի» հետ հանդիպման նախօրեին նշել է, որ «Դոնբասս Արենայում» իրենց դժվարագույն խաղ է սպասվում: ««Դնեպրի» թիմն ուժեղ է, նրանք լավ փոխանակումներ են կատարել, և թիմի կազմում բարձր տեխնիկայով ֆուտբոլիստներ են հայտնվել: Չնայած նոր թիմ ստեղծելը բավական բարդ է: Դրա համար ժամանակ է հարկավոր: Ես առանձնահատուկ հարգանք ունեմ «Դնեպրի» և թիմի մարզիչ Խուանդ Ռամոսի հանդեպ»,- ասել է «Շախտյորի» մարզիչը, հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը: Լուչեսկուն ընդգծել է, որ անկախ արդյունքներից, որոնք թիմերը ցույց են տվել հավաքների ժամանակ, մարտի 4-ին ծանր խաղ է սպասվում: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |