Երևանում Հայկական բանակի 20-ամյակի տոնակատարության շրջանակներում մեկնարկել է գիտաժողով![]() 3 մարտի 2012 - 13:46 AMT PanARMENIAN.Net - Այսօր Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանում Հայկական բանակի 20-ամյակի տոնակատարության շրջանակներում կայացել է գիտաժողովի բացում՝ նվիրված ռազմական բժշկությանը: Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, «Երկրապահ» կամավորական շարժման նախագահ Մանվել Գրիգորյանը, ինչպես նաև հայկական բանակի գեներալներ, ռազմական բժիշկներ: «Զինվորական բժիշկները հսկայական ավանդ են ունեցել Հայաստանի ազգային բանակի զարգացման մեջ ինչպես արցախյան պատերազմի տարիներին, այնպես էլ դրանից հետո»,- ասել է Սեյրան Օհանյանը: Նախարարը խրախուսական շքանշաններ է հանձնել արցախյան պատերազմի մասնակից բժիշկներին, նրանց շարքում են՝ Արտյոմ Թադևոսյան, Հայրապետ Գալստյան, Գուրգեն Հովհաննիսյան և այլք: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |