ՕԵԿ կարգախոսը լինելու է. «Վստահեք, որ կառուցենք օրենքի Հայաստան»![]() 3 մարտի 2012 - 14:50 AMT PanARMENIAN.Net - Առաջիկա խորհրդարանական ընտրություններում ՕԵԿ կարգախոսը լինելու է. «Վստահեք, որ կառուցենք օրենքի Հայաստան»: Այդ մասին հայտարարել է կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը, ելույթ ունենալով Երևանում ընթացող կուսակցության համագումարում: Անդրադառնալով նախընտրական քարոզարշավին, նա որոշ քաղաքական ուժերի մեղադրել է ՕԵԿ դեմ սև PR-ի օգտագործման մեջ: Բաղդասարյանը հայտարարել է նաև, որ նման քաղաքականությունը միշտ է կիրառվել, բայց երբեք հաջողության չի բերել: Նա նաև կոչ է արել իր կուսակիցներին լավ աշխատել: Նա հայտարարել է, որ կոսակցությունը պայքարելու է բարեփոխումների ու ժողովրդավարության համար: «Հնարավոր չէ լինել մի փոքր ժողովրդավարական, ինչպես հնարավոր չէ լինել մի փոքր հղի»,-ասել է Արթուր Բաղդասարյանը: Նա նաև հավելել է, որ կուսակցության ընտրացուցակը կերիտասարդացվի, իսկ կուսակցությունն ընտրությունների է գնում հաղթելու վճռականությամբ: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |