Հեղինե Բիշարյան. ՕԵԿ խմբակցության կազմը լրջորեն կփոխվի ընտրություններից հետո![]() 3 մարտի 2012 - 15:10 AMT PanARMENIAN.Net - «Օրինաց երկիր» Աժ խմբակցության կազմը մայիսի խորհրդարանական ընտրություններից հետո լրջորեն կփոխվի, հայտարարել է լրագրողներին խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը: Նա հիշեցրել է կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանի խոսքերը համագումարում այն մասին, որ ընտրացուցակը երիտասարդացվելու է՝ հավելելով, որ «կգան բանիմաց ու գրագետ երիտասարդներ, որոնք կվայելեն ժողովրդի վստահությունը»: Ըստ Բիշարյանի, ՕԵԿ ցուցակը գրեթե ձևավորված է, սակայն կներկայացվի օրենքով նախատեսված վերջին օրը կամ դրանից մեկ օր առաջ: Ինչ վերաբերում է կուսակցության մասնակցությանը մեծամասնական ընտրակարգով ընտրություններին, ապա, ըստ Բիշարյանի, կուսակցությունը մտադիր է մասնակցել 15 ընտրատարածքներում: Նա նաև հայտնել է, որ եթե կուսակցության քաղխորհուրդը որոշի, նա մտադիր է մասնակցել ընտրություններին մեծամասնականա ընտրատարածքներից որոևէ մեկում: Ինչ վերբերում է մանդատների քանակին ապագա խորհրդարանում, ապա Բիշարյանը վստահ է, որ կուսակցության ներկայացվածությունն ավելի մեծ կլինի, քան այժմ: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |