ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՐՑՈՎ ԵԱՀԿ ՀԱՏՈՒԿ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉԸ ՀԵՏԱԳԱՅՈՒՄ ՄՏԱԴԻՐ Է ԱՅՑԵԼԵԼ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ 7 փետրվարի 2004 - 18:19 AMT PanARMENIAN.Net - ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի (ԽՎ) Լեռնային Ղարաբաղի հարցերով հատուկ ներկայացուցիչ Գորան Լենմարքերը տարածաշրջան իր առաջիկա այցերից մեկի ընթացքում նախատեսում է այցելել Ստեփանակերտ: Այդ մասին շվեդ պատգամավորը հայտարարել է ԼՂՀ խորհրդարանի խոսնակ Օլեգ Եսայանի հետ Երեւանում կայացած հանդիպման ժամանակ: Գ.Լենմարքերը տեղեկացրել է, որ հակամարտության կարգավորման գործընթացի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով ԵԱՀԿ ԽՎ նպատակահարմար է գտնում դրա մեջ ներգրավել հակամարտող կողմերի խորհրդարաններին: Իր հերթին Օլեգ Եսայանը նշել է, որ առանց բանակցային գործընթացին ղարաբաղյան կողմի լիարժեք մասնակցությանը անհնար կլինի հասնել խնդրի վերջնական կարգավորմանը:Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |